Պատրաստ ենք ամեն բան անել, որ ԱԺ-ը լուծարվի. Տարոն Սիմոնյան
Այսօր լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտնեց, թե իրենք այլևս չգիտեն՝ ինչ պետք է գրեն հուշագրում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, և արտահերթ ընտրություններ լինեն։
«Մենք առաջին իսկ օրվանից հայտարարել ենք, որ մենք արտահերթ ընտրություններ ենք պահանջում, քանի որ այսօրվա խորհրդարանն ունակ չէ արձագանքելու այսօրվա քաղաքական իրադարձություններին։
Եթե ԱԺ-ի լուծարման համար պայման է, որ մենք չառաջադրվենք վարչապետի թեկնածուի համար, մենք չենք առաջադրվի, չնայած այդ հարցը որևէ կապ չունի, և սա քաղաքական մանիպուլյացիա է: Ես պատրաստ եմ հուշագիր ստորագրել, որ չեմ համոզի Էդմոն Մարուքյանին՝ որպես վարչապետի թեկնածու առաջադրվել։
Եթե ԱԺ-ի լուծարման համար պայման է, որ մենք չառաջադրվենք վարչապետի թեկնածուի համար, մենք չենք առաջադրվի, չնայած այդ հարցը որևէ կապ չունի, և սա քաղաքական մանիպուլյացիա է»,- ասաց Տարոն Սիմոնյանը:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն անձնական կամակորությունների պատճառով պատրաստ է պետականությունը կործանել:
Նմանատիպ նյութեր