Պատրաստ չեմ պատասխանել Արոնյանի վերաբերյալ հարցին․ ԿԳՄՍ նախարար
Երեկ խորհրդարանում ես արդեն խոսել եմ թեմայի մասին, կարող եք պարզապես լսել իմ ելույթը:
Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը` մեկնաբանելով Ռուս-հայկական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակը և ռեկտոր Արմեն Դարբինյանի մեղադրանքներն այն մասին, որ իր վրա ճնշում է գործադրվում, այդ թվում` Ազգային անվտանգության ծառայության միջոցով:
Նախարարը այդպես էլ չպատասխանեց նաև այն հարցին, թե ինչու գումարներ չեն հատկացվում շախմատիստ Լևոն Արոնյանի համար գերհզոր համակարգիչ գնելու համար:
«Ես հիմա պատրաստ չեմ պատասխանել այդ հարցին»,- ասաց Դումանյանը:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր