Պատմություն գրում են հաղթողները

Մտորման համար 17.04.2020   20:00   808

Ուինսթոն Չերչիլը Մեծ Բրիտանիայի պատմության ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկն է: Նա Միացյալ Թագավորության վարչապետն էր 1940-ից 1945 թվականներին, ապա նաև 1951-ից 1955-ին:

  • Շատերը, չգիտես ինչու, փորձում են հավասարության նշան դնել հրդեհի և հրշեջի միջև…
  • Շատ անդամներ ունեցող ակումբը` դադարում է ակումբ լինելուց…
  • Եթե դուք որոշել եք մարդ սպանել, կարծում եմ, բարեկիրթ մնալն այդ պայմաններում իսպառ իմաստազրկվում է…
  • Ուզած խելացի մարդ էլ պատերազմում հաղթելու ծրագիր կարող է ներկայացնել: Եթե, իհարկե, նա չէ այդ ծրագրի պատասխանատուն…
  • Խելացի մարդը բոլոր սխալները չէ, որ ինքը կանի: Նա հնարավորություն կտա նաև ուրիշներին…
  • Շատերն են տրվում տարածված մոլորությանը` հավասարության նշան դնելով հրդեհի և հրշեջ ջոկատի միջև…
  • Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին.
  • «Ես համոզված եմ, որ մենք` նախորդ պատերազմի մեր սխալներն այլևս չենք կրկնի, մենք … նոր սխալներ կգործենք…»:
  • Ալկոհոլը անեստետիկ է, որը թույլ է տալիս անցկացնել մի վիրահատություն, որը կոչվում է Կյանք ...
  • Ավելի հեշտ է կառավարել մի ամբողջ ազգ, քան դաստիարակել չորս երեխա:

  • Երիտասարդ տարիներիս ինձ համար օրենք էի սահմանել՝ ոչ մի կաթիլ սպիրտային մինչ ճաշելը: Այժմ, երբ արդեն վաղուց երիտասարդ չեմ, այդ օրենքը վերափոխվել է՝ ոչ մի կաթիլ սպիրտային մինչ նախաճաշ:

  • Ես միշտ ուղղորդվել եմ հետևյալ օրենքով՝ մի՛ վազիր, եթե կարող ես կանգնել, մի՛ կանգնիր, եթե կարող ես նստել, մի՛ նստիր, եթե կարոող ես պառկել:

  • Այն  ամենը ինչ ես ցանկացել եմ, դա՝ կառուցողական քննարկումից հետո համաձայնվել բոլոր ցանկություններիս հետ:

  • Դեմոկրատյան՝ կառավարման վատագույն ձևն է: Եթե չհաշվենք մնացածը:

  • Քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել, ի՞նչ տեղի կունենա վաղը, մեկ շաբաթից, մեկ ամսից և մեկ տարուց: Իսկ հետո բացատրել, թե ինչո՞ւ դա տեղի չունեցավ:

  • Կապիտալիզմի ի ծնե թերությունը դա՝ հարստության ոչ հավասարապես բաշխումն է, իսկ սոցիալիզմի ի ծնե արժանիքը՝ աղքատության հավասարապես բաշխումը:

  • Իմ երկրում, իշխանության ներկայացուցիչները հպարտանում են նրանով, որ նրանք պետության ծառաներն են, իսկ պետության տերեր լինելը կհամարվեր ամոթալի:

  • Դիվանագետը՝ դա այն մարդն է, ով երկու անգամ կմտածի մինչ ոչինչ չասելը:

  • Պատմություն գրում են հաղթողները:

  • Ես վաղուց եմ նկատել, որ բոլորը, ամեն ինչում փորձում են մեղադրել ինձ: Նրանք մտածում են, որ մեղքի զգացումը ինձ զարդարում է:

  • Դպրոցի ուսուցիչները ունեն այնպիսի իշխանություն, որի մասին կերազեին վարչապետները:

  • Եթե ճշմարտությունը բազմանկյուն է, ապա սուտը՝ բազմաձայն:

  • Փող դիզելը՝ օգտակար գործ է, հատկապես եթե դա արդեն արել են ձեր ծնողները:

  • Ես միշտ պատրաստ եմ սովորել, սակայն ինձ ոչ միշտ է դուր գալիս, երբ ինձ սովորեցնում են:

  • Աշխարհում շրջում է հրեշավոր քանակությամբ ենթադրություններ, իսկ ամենասարսափելին այն է, որ դրանց ուղիղ կեսը՝ ճշմարտություն են:

  • Ես սիրում եմ խոզերին: Շները մեզ դիտում են վարից վեր, կատուները՝ վերից վար: Իսկ խոզերը մեզ դիտում են որպես հավասար:

  • Մարդիկ հրաշալի կերպով կարողանում են պահպանել գաղտնիքները, որոնցից տեղյակ չեն:

  • Վատատեսը դժվարություններ է տեսնում յուրաքանչյուր հնարավորության մեջ, իսկ լավատեսը՝ յուրաքանչյուր դժվարության մեջ տեսնում է հնարավորություն:

  • Չափազանց հեռուն տեսնելը՝ անհեռատես է:

  • Խելացի մարդը բոլոր սխալները միայնակ չի կատարի: Նա հնարավորություն կտա նաև ուրիշներին:

  • Միշտ ավելի հեշտ է հայտարարել սեփական սկզբունքների մասին, քան դրանք իրագործել:

  • Չկա ավելի մեծ ներդրում, քան կաթի ներդրումը նորածինների մեջ:

  • Հաջողությունը՝ դա ունակությունն է առանց էնտուզիազմը կորցնելու շարժվել անհաջողությունից անհաջողություն:

  • Ես լավատես եմ: Չեմ տեսնում օգուտ այլ բան լինելուց:



 Պիտակներ
         Ուինսթոն Չերչիլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon