Պատմության ամենաարյունալի ճակատամարտը

Դասեր 15.11.2020   23:00   112

Ստալինգրադի ճակատամարտը Երկրորդ համաշխարհային պատերազմի հիմնական և վճռական ճակատամարտն էր, որում Նացիստական Գերմանիան և նրա դաշնակիցները կռվում էին Սովետական Միության դեմ Ստալինգրադ քաղաքի վերահսկման համար։ Ճակատամարտը տեղի ունեցավ 1942 թ. օգոստոսի 23-ից 1943 թ. փետրվարի 2-ը։

Այն համարվում է պատերազմների պատմության մեջ ամենաարյունալի ճակատամարտը՝ մոտավորապես երկու միլիոն զոհ։

Գերմանական բանակի մեծ կորուստների պատճառով Ստալինգրադի ճակատամարտը վճռական բեկում մտցրեց ողջ պատերազմում[5]։ Ստալինգրադի ճակատամարտից հետո Գերմանական բանակը այլևս երբեք չկարողացավ վերադարձնել իր երբեմնի հզորությունը[6]։
Ռազմական գործողությունները ընթացել են երկու փուլով:

Նախ` սովետական զինուժի համար պատերազմը պաշտպանողական է եղել, որի ընթացքում կազմակերպվել է ռազմավարական նշանակություն ունեցող Ստալինգրադ քաղաքի պաշտպանությունը, ապա 1942 թ-ի նոյեմբերից պատերազմը վերածվել է հարձակողականի:

Ստալինգրադի ճակատամարտի արդյունքում սովետական բանակին պահանջվում է ջախջախիչ պարտության մատնել Գերմանիայի 6-րդ բանակին միավորումները, իտալական բանակի 8-րդ դիմիզիան: Վճռական մարտերի ժամանակ 20 օրերի ընթացքում, զոհվում է թշնամական բանակի 1,5 միլիոն զինվոր, գերի ընկնում 90 հազարից ավելի զինծառայող: Գերմանիայում Համաշխարհային պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ հայտարարվում է ազգային սուգ:

Ճակատամարտից հետո ֆաշիստական երկրներին հարող պետություներում ուժեղացավ Գերմանիայի նկատմամբ անվստահությունը, իսկ Թուրքիան և Ճապոնիան հետ կանգնեցին ԽՍՀՄ-ի հետ ակտիվ պատերազմական գործողություններ մղելու գաղափարից:
Ստալինգրադի ճակատամարտը Սովետական Միության հերոս հռչակեց 112 պատերազմի մասնակիցների, 44 բանակային միավորումների տրվեցին պատվավոր կոչումներ, 183-ը վերափոխվեցին զվարդիականի։


 Պիտակներ
         ճակատամարտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb