Պատմագիտական հետազոտությունների իրականացման հայտերի ընտրության մրցույթ

Իրազեկիչ 23.12.2019   21:55   451
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» հայտարարում է պատմագիտական hետազոտությունների իրականացման հայտերի ընտրության մրցույթ։ Հիմնադրամի տարածած հայտարարության համաձայն, հայտերի ընդունման վերջնաժամկետը 2020 թվականի փետրվարի 15-ն է։  Արդյունքները կամփոփվեն 2020 թ. մարտի 2-ին։ Դրամաշնորհի չափը 5.000-10.000 ԱՄՆ դոլար է։

Հիմնադրամի մասին

«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» ստեղծվել է 2019 թվականի փետրվարին՝ ի հիշատակ անվանի գիտնական, քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի և ճարտարապետ, քաղաքական գործիչ Գրիգոր Հասրաթյանի: Հիմնադրամի նպատակն է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում արվեստի, մշակութային ժառանգության պահպանումը, տարածումն ու մշակույթի բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը:

Հիմնադրամի «Մինասյան» կենտրոնն իրականացնում է պատմագիտական հետազոտություններ: Կենտրոնի նպատակներից է պատմաբանների համայնքին պատմագիտության ֆունկցիոնալ կարևորության մասին լրացուցիչ ազդակ հաղորդելը, մեր ժողովրդի անցած պատմական հետագծի և հատկապես 20-րդ դարի առանձին դրվագների քննական վերաիմաստավորումը։ Կենտրոնի հետազոտությունների հիմնական նպատակը պատմության նորովի ուսումնասիրության միջոցով Հայաստանի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու ուղիներ գտնելն է։ Կենտրոնը մտադիր է ուսումնասիրությունների շնորհիվ նաև խթանել ժամանակակից հայոց պատմության վերաբերյալ հանրային քննարկումների և գիտական բանավեճի ծավալումը։

Այս նպատակներն իրագործելու համար կենտրոնը նպատակ ունի իրականացնել հետևյալ ծրագրերը.

• Համաժողովների կազմակերպում միջազգային ճանաչում ունեցող քաղաքագետների ու պատմաբանների մասնակցությամբ,
• Անհատական կամ խմբային դրամաշնորհների տրամադրում,
• Պատմագիտության ու քաղաքական մտքի զարգացման նպատակով հետազոտությունների հրապարակում պատմության առանձին էջերի, գրականության, մեդիաբովանդակության վերլուծությունների, արվեստի (նկարչություն, ֆիլմարտադրություն և այլն) թեմաներով,
• Ուսանողների և հետազոտողների համար դասախոսությունների կազմակերպում,
• Հատուկ հարթակի ստեղծում, որտեղ կքննարկվեն պատմաբանների մասնագիտությանն ու պրակտիկային առնչվող թեմաներ:

«ՄԻՆԱՍՅԱՆ» ԿԵՆՏՐՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԵՄԱՆԵՐՈՎ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ՝

• Հայկական ազգայնականությունը 20-րդ դարում,
• Կարծրատիպերը և նախապաշարմունքները հայոց պատմագիտական խոսույթում (19-րդ դարի վերջ - 20-րդ դար),
• 20-րդ դարի հեղափոխություններն ու հայերը,
• Հայոց պատմության մեջ էլիտայի դերն ու դրա փոխակերպումները (19-րդ դարի վերջ - 20-րդ դար),
• Հայրենադարձությանը և ժողովրդագրությանն առնչվող խնդիրներ (20-21-րդ դարեր),
• Հայ-ռուսական հարաբերությունները 20-րդ դարում,
• Հայ Առաքելական եկեղեցի. կրոնական և աշխարհիկ հիմնախնդիրները 20-րդ դարում,
• Ազգային շահի և ազգային գերակայությունների հիմնախնդիրները,
• Խորհրդային Հայաստանի պատմության վերագնահատման խաչմերուկներում,
• Հայությունն ինքնությունների խաչմերուկներում,
• Հայերն ու կայսրությունները (Օսմանյան, Սեֆյան, Ռոմանովյան),
• Ժամանակակից հայկական սփյուռքը,
• Հայերը Մերձավոր Արևելքում:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Հայտերն ընդունվում են անգլերեն, Word կամ PDF ձևաչափերով։ Հայտում պետք է նշված լինեն հետևյալ կետերը.

• Ուսումնասիրվող թեմայի համառոտ նկարագիրը (մինչև 1,500 բառ), որը պետք է ներառի՝
. հետազոտության թեման (արդիականությունը, գիտական հարցադրումը),
. հետազոտության մեթոդաբանությունը,
. տեսական շրջանակ(ներ)ը,
. ակնկալվող արդյունքները,
• հայտատուի (խմբային հայտի դեպքում՝ բոլոր մասնակիցների) CV-ն՝ մինչև 5 էջ,
• հրատարակված հետազոտությունների ցանկը,
• հետազոտության իրականացման ժամանակացույցը,
• պահանջվող ֆինանսավորման չափը:

«Մինասյան» կենտրոնը մեծապես կարևորում է ներկայացված հայտերի, գիտական աշխատանքի իրականացման և վերջնարդյունքի համապատասխանությունը միջազգային չափանիշերին։ Դրամաշնորհին կարող են դիմել թե՛ փորձառու գիտնականներ, թե՛ երիտասարդ մասնագետներ:
Կդիտարկվեն նաև այն հայտերը, որոնք «Մինասյան» կենտրոնի թվարկած թեմաների և ավելի լայն հետազոտությունների միջակայքում են:

Հայտերը minasyanseries@hmf.am էլփոստին ուղարկել մինչև 2020 թ. փետրվարի 15-ը։

Դրամաշնորհ ստացած մասնակիցները 2020 թվականի հունիսի 30-ին և նոյեմբերի 30-ին պետք է ներկայացնեն հետազոտության իրականացման առաջընթացի մասին երկու զեկույց (մինչև 2.000 բառ):

Դրամաշնորհ ստացած մասնակիցները հետազոտության վերջնական աշխատանքը (մինչև 50.000 բառ) պետք է ներկայացնեն մինչև 2021 թվականի մարտի 1-ը:



 Պիտակներ
         Մրցույթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon