«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակում պայմանագրի ժամկետը նվազեցվում է

Իրադարձային 11.07.2019   13:30   220
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կառավարության որոշման համաձայն տարկետման իրավունք է սահմանվում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար:

«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում դասակի հրամանատարների պատրաստման ուղղությամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը նվազեցվում է և սահմանվում է 2 տարի 3 ամիս ժամկետով, որում առաջին 3 ամիսը՝ պարտադիր զինծառայողի կարգավիճակով պատրաստություն անցնելու, և 2 տարին՝ կրտսեր սպայական կազմի պայմանագրային զինծառայություն անցնելու ժամկետներն են:

Այսօր նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, թե քանի որ նշված դրույթներն ունեն բարելավող բնույթ, նախատեսվում է դրանց գործողությունը տարածել նաև նախկինում կնքված պայմանագրերի վրա:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ նախագիծը թույլ կտա ավելի շատ արդեն դիպլոմավոր մասնագետներ զորակոչել բանակ:

«Ըստ էության, կրթական մակարդակի աճ կապահովենք», - ասաց նա:

Արաձագանքեց Դավիթ Տոնոյանը. «Եթե ընթացքում չհիվանդանան, էդ տենդենցն էլ է լինում»:

«Չէ, քանի որ մենք հիմա 0-ից մինչև 18 տարեկաններին անվճար բուժում ենք իրականացնում, հիմա նրանք այլևս չեն հիվանդանա, առողջություն մաղթենք բոլորին», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Պատիվ ունեմ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon