Պատգամավորը՝ ՍԴ որոշման մասին

Քաղաքական 15.10.2019   13:10   185
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ազգային ժողովը ձեռքերը ծալած չի նստելու և երկրի առաջ ծառացած խնդիրները պետք է լուծի։ Այս մասին խորհրդարանում լրագորղների հետ զրույցում ասել է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից երեկ վարույթ չընդունված, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ-ի դիմումին։

«Խորհրդարանն ունի անհրաժեշտ գործիքակազմ, որպեսզի Հայաստանի կյանքում ի հայտ եկող ցանկացած խնդիր, այդ թվում՝ իրավական խնդիր լուծի և խորհրդարանը լուծելու է։ Խորհրդարանը պետք է ապահովի, որպեսզի Հայաստանն ունենա հանրային վստահություն վայելող Սահմանադրական դատարան»,- ընդգծեց Վահագն Հովակիմյանը։

«Իմ քայլը» խմբակցությունը ունի այլ տարբերակներ, և կգնա այլ ճանապարհով։ Թե ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը, Վահագն Հովակիմյանը դեռ չի բարձրաձայնում։

Պատգամավորն ընդգծեց, որ օրենսդիր իշխանությունը Սահմանադրական դատավորներին հնարավորություն տվեց այս խնդրի լուծման շահագրգիռ կողմ հանդիսանան, բայց նրանք մերժեցին այդ տարբերակը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՍԴ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon