Պատգամավորը ծեծի է ենթարկել «Ձայնը» նախագծի մասնակցին

Աշխարհ 28.04.2021   18:17   52

Ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը» նախագծի նախկին մասնակից Անդրեյ Ցխայը հայտարարել է, որ իրեն ծեծի է ենթարկել Նազիեւսկի բնակավայրի պատգամավոր Իվան Իլյուշիխինը, հայտնում է Telegram-յան «Mash на Мойке» ալիքը։

Ցխայի՝ որն այժմ աշխատում է որպես կարաոկե բարի արտ-տնօրեն, խոսքով՝ Իլյուշիխինը վերջին տաս տարվա ընթացքում հաստատության մշտական հյուրն է եղել։ Վերջին անգամ կարաոկե այցի ընթացքում պատգամավորը նեղացել է արտ-տնօրենից այն պատճառով, որ բարձրախոսի համար իր հերթն այլ անձ է զբաղեցրել։ Ցխայն այդ օրը հաստատությունում չի եղել եւ փորձել է խնդիրը լուծել հեռախոսով, բայց ապարդյուն։

Ըստ Ցխայի՝ տղամարդը եկել է տուն և ծեծի ենթարկել նրան։ Միջադեպից հետո «Ձայնը» նախագծի մասնակցին հիվանդանոց են տեղափոխել։ Պատգամավորը հերքում է իր առնչությունը միջադեպին եւ պնդում է, որ, իսկապես, երգել է կարակոկում, բայց երբեք ծեծի չի ենթարկել Ցխային։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb