Պատգամավոր․ ««Քաղբանտարկյալ» տերմինը չի տարածվում Մ․ Գրիգորյանի և Ռ․ Քոչարյանի վրա»

17.01.2019   14:59   226

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, մեկնաբանել է վերջին շրջանաում ընթացող աղմկոտ դատական գործերին։
Մասնավորապես, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի պաշտպանի կողմից իր պաշտպանյալին քաղբանտարկյալ որակելուն՝ Իգիթյանն ասել է․ «Պաշտպանյալին որպես քաղբանտարկյալ ներկայացնելը և ամբողջ պաշտպանությունը դրա վրա կառուցելը՝ առաջին հերթին վնասում է պաշտպանյալին։ Եթե 2008-ին քաղբանտարկյալի համար հստակ սահմանում չկար, ապա 2012-ին ԵԽԽՎ-ում տրվեց այդ սահմանումը։ Դրանում նշված կետերից ոչ մեկը,  չի տարածվում Մանվել Գրիգորյանի կամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա, քանի որ նրանց առաջադրված մեղադրանքները ոչ մի ընդհնարություն չունեն «քաղբանտարկյալ» եզրույթի հետ»։
 



 Պիտակներ
         քաղբանտարկյալ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon