Պատգամավոր․ «Անարդյունավետ ենք աշխատում»

18.01.2019   11:41   366

Խորհրդարանում շարունակվում են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումները:
Այսօրվա նիստի մեկնարկին, «Իմ քայլը» խմբակցությունից առաջադրված, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Բաբկեն Թունյանը նշեց, որ արդեն  5-րդ օրն է` քննարկում են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
«Դա յուրօրինակ ռեկորդ է, նման բան նախկինում չի եղել: Եթե նայում ենք ժամանակի խնայողության տեսանկյունից, մենք բավական անարդյունավետ ենք աշխատում: Իհարկե, դա էլ իր պլյուսներն ունի` մեկս մյուսիս տեսակետին ենք ծանոթանում, բայց այն հարցերն ու դիտարկումները, որ այստեղ հնչում են, կարող էին հետագայում էլ հնչել, հրատապությունն այդքան ակնհայտ չէր»,- ասել է Թունյանը։



 Պիտակներ
         Բաբկեն Թունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon