Պատգամավոր․ «Ամուլսարի հարցը կարող է լուծվել իշխանության նկատմամբ վստահության հանրաքվեի միջոցով»

Քաղաքական 11.09.2019   15:23   228
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ամուլսարի հանքավայրի հարցը կարող է լուծվել իշխանության նկատմամբ վստահության հանրաքվեի միջոցով։ Այսօր Խորհրդարանում  լրագրողների հետ  զրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը խմբակցության» պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Ըստ պատգամավորի, եթե  ջերմուկցիների համար իշխանությունների բացատրությունները կլինեն անընդունելի, ապա դա ունի շատ հասարակ լուծում։

«Կարելի է նախաձեռնել ու անցկացնել հանրաքվե՝ իշխանությունների նկատմամբ վստահության կամ անվստահության և ըստ այդմ՝ անել հաջորդ քայլերը։ Եթե, ենթադրենք, հանրաքվեի արդյունքով հասարակության մեծամասնությունը չի վստահում իշխանություններին, ապա կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ, որտեղ մեր թիմը նորից հանդես կգա այն տեսակետներով, որոնք ունեցել է։ Եվ կհայտնվեն թիմեր, որոնք կասեն՝ մենք կգանք և Ամուլսարը կփակենք։ Եվ այդ ժամանակ ժողովուրդն իր ընտրությունը կկատարի»:

Պատգամավորը համոզվածէ  նաեւ, որ «Իմ քայլը»  մեծ վստահություն է վայելում հանրության շրջանակներում:

«Հասարակությունը կարող է  չվստահել իշխանության առանձին անդամների, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ բարձր է։

Եւ ես չեմ կարծում, որ հանրաքվեի դեպքում մեր թիմը պարտություն կրի։ Դա քաղաքակիրթ լուծում  է, որ բոլորը՝ կապանցին, նոյեմբերյանցին, ջերմուկցին ընդունի, որ իշխանության նկատմամբ վստահությունն ունի ամենաբարձր աստիճանը»,- ասել է պատգամավորը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ամուլսար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon