Պատերազմում զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց վարկային պարտավորությունները կներվեն

Իրադարձային 21.10.2020   12:44   33

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց նաև Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը: Երկրորդ ընթերցումը տեղի կունենա օրվա ընթացքում:

Առաջարկվում է բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն տալ առանց որևէ հարկային հետևանքի ներել մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները: Այն խորհրդարանականներին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Իսկ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը դիմեց նաև բանկերին` հայտարարելով, որ պետք է մեխանիզմներ գտնել, որպեսզի առաջնագծում գտնվող մարդկանց ընտանիքները չմնան բանկային պատավորությունների բեռի տակ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb