Պատերազմի ընթացքում զոհվել է 2783 զինծառայող․ Ադրբեջանի ՊՆ

Իրադարձային 12.01.2021   11:06   30

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում զոհվել է երկրի 2783 զինծառայող: Եվս 1245 զինծառայող գտնվում է հիվանդանոցներում։ Այս մասին տեղեկացնում է kommersant.ru-ն։

«Ադրբեջանի զինված ուժերի 2783 զինծառայող է զոհվել», - հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: 103 զոհվածների ինքնությունը պարզվում է ԴՆԹ-ի թեստով։ Ավելի քան 100 զինծառայողներ համարվում են անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb