Պատերազմի մասնակիցների համար ՃՈ տույժերը կչեղարկվեն
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հաստատված նախագծի համաձայն՝ չեղարկվում են Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ և Արցախի քաղաքացիների կողմից սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 27-ը ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումների համար վարչական տույժերը:
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ երկու օր առաջ Գորայք համայնքում քաղաքացիներից մեկը հարց է բարձրացրել, որ պատերազմի մասնակիցների երթևեկության հետ կապված տուգանքներ են գալիս այն պարագայում, երբ ծայրահեղ անհրաժեշտությունից կախված՝ երթևեկության կանոնների խախտումներ են տեղի ունեցել:
«Մենք պետք է կարողանանք ռազմական գործողությունների մասնակիցներին շատ արագ նույնականացնել, և դա պաշտոնապես հաստատել: Կարևոր է, որ ՊՆ-ն մաքսիմալ արդյունավետ ու արագ գործի»,- ասել է Փաշինյանը։
Նմանատիպ նյութեր