Պատահարներ հանրապետությունում

Պատահարներ 03.12.2019   11:02   514
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Նոյեմբերի 29-ին, ժամը 00.25-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի 32-ամյա վարորդը Արշակունյաց պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցի խաչմերուկում բախվել է գովազդային վահանակին և մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Նոյեմբերի 29-ին, ժամը 08.20-ին, «Ֆորդ» ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 67-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Նոյեմբերի 29-ին, ժամը 08.35-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Իսահակյան փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 16.00-ին, ոստիկանություն է ներկայացել 64-ամյա մի կին և հայտնել, որ տուժածին վրաերթի է ենթարկել ինքը՝ իր վարած «Ֆոլկսվագեն» ավտոմեքենայով:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Նոյեմբերի 29-ին, ժամը 17.15-ին, «Հայասա» մոտոցիկլի 24-ամյա վարորդը Արամի փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Նոյեմբերի 29-ին, ժամը 21.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 22-ամյա վարորդը Վ.Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 26-ամյա մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Նոյեմբերի 28-ին, ժամը 21.40-ին, Մանթաշյան և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶ-2410»-ի 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Նոյեմբերի 29-ին, ժամը 15.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Փափազյան փողոցում վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Նոյեմբերի 29-ին, ժամը 20.10-ին, 65-ամյա մի կին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1-ին համալսարանական հիվանդանոց:
ՃՈ հետաքննիչի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ տուժածը վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 16.30-ին, թիվ 32 երթուղու ավտոբուսում ընկնելու հետևանքով:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Նոյեմբերի 29-ին, ժամը 04.00-ին «Մերսեդես E 320»-ի վարորդը, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 75-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենային, ապա հարվածել բետոնե պատին․ և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Նոյեմբերի 29-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» բեռնատարը և «ԲՄՎ» ավտոմեքենան․ «ԲՄՎ»-ի 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Նոյեմբերի 29-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Սայաթ-Նովայի փողոցում բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ» բեռնատարին, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի 40-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Նոյեմբերի 30-ին, ժամը 21.30-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբելյան փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներ բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Նոյեմբերի 30-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Դալար-Այգեստան գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի երկու ավտեմեքենա, ինչի հետևանքով նրանցից մեկի 67-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Նոյեբերի 30-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Մերսեդես Բ-170» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել 54-ամյա մի կնոջ, որը շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Նոյեմբերի 30-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «Ակուռա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Հանրապետության և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Նոյեմբերի 30-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 68-րդ կմ-ին «Հյունդայի» ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և շրջվելով՝ ընկել փոսը․ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Նոյեմբերի 30-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լեռնապատ գյուղի 1-ին փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-66» ավտոմեքենային, ինչի հետևանքով նրա 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Նոյեմբերի 30-ին, ժամը 17.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում» ախտորոշումովիրենց մոտ բուժօգնության է դիմել 22-ամյա մի երիտասարդ։ Ըստ նրա հայտարարության՝ իր մեքենայով ընկել էր Աղվերանի ձորը:
ՃՈ հետաքննիչի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ Երիտասարդն իր վարած «ԲՄՎ» ավտոմեքենայով, ժամը 12.00-ի սահմաններում Արզական գյուղում հարվածել է էլեկտրասյանը և կողաշրջվել:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «քթի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 51-ամյա մի կին և հայտնել, որ Էրեբունու փողոցում ընկել է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.40-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Էրեբունի և Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկում կնոջը վրաերթի է ենթարկել:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ԿամԱԶ- 5511» ավտոմեքենայի վարորդը Թալին-Արմավիր ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի վարորդը Բուրաստան-Բյուրավան ճանապարհին բախվել է «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքին և ընկել դաշտի մեջ, ինչի հետևանքով վարորդը և նրա 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Մարմարաշեն գյուղի ճանապարհին միմյանց են բախվել «Շևրոլետ» և «Օպել» ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել»-ի 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՃՈ:

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Օպել» ավտոմեքենայի վարորդը, Սևան-Երևան ճանապարհի 38-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին, ինչի հետևանքով նրա 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 14.20-ի սահմաններում, «Նիսան» ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում վրաերթի է ենթարկել 75-ամյա մի քաղաքացու, ապա նրան տեղափոխել հիվանդանոց և ներկայացել է ոստիկանության բաժին:
Նախապատրաստվում են նյութեր:



 Պիտակներ
         պատահարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon