Պատահարներ հանրապետությունում

Պատահարներ 22.11.2019   11:53   299
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Նոյեմբերի 21-ին, ժամը 07.00-ին, Երևանի Սայաթ-Նովայի և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 47-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 09.30-ին, Երևանի Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա», երեք «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 21.00-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 00.20-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 24-ամյա քաղաքացի և հայտնել, որ վրաերթի է ենթարկվել:
Նոյեմբերի 22-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել 30-ամյա քաղաքացի և հայտնել, որ նոյեմբերի 21-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արարատի մարզի Վ. Դվին գյուղի կենտրոնական ճանապարհին իր վարած «ՎԱԶ-21053» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել վերոնշյալ քաղաքացուն։
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 01.50-ի սահմաններում, Նոր Արմավիր-Բամբակաշատ ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 70-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109»-ի 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 09.45-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 2-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին. 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղում իրար են բախվել «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 25-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 17.05-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 345,5-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107»-ի 42-ամյա վարորդը և 35-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 16.45-ին, Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ 2121»-ի 58-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։



 Պիտակներ
         պատահարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon