Պատահարներ հանրապետությունում

12.04.2019   13:28   194
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ապրիլի 11-ին, ժամը 10.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վ.Սարգսյան և Դեղատան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 11-ին, ժամը 16.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայում բախվել է կայանված «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի և «Հունդաի» մոպեդին. 31-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 11-ին, ժամը 12.10-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենեներ. «ԲՄՎ»-ի 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 11-ին, ժամը 23.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ, վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 11-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 41-ամյա ուղեվորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 11-ին, ժամը 09.15-ի սահմաններում, Նոր Գեղի-Արգել ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Տոուռան» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Վենտո»-ի 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 11-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Պ. Սևակի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց։ 
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 12-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին, ապա բակում կայանված «Միցուբիշի-Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի և կողաշրջվել. «Մերսեդես-Բենց»-ի վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 11-ին, ժամը 15.05.-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոյեմբերյանի Զ. Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         պատահարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon