Պատահար Լոռիում․ կա 5 վիրավոր

Պատահարներ 27.01.2020   11:47   592

Երեկ՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 15:30-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 21-ամյա Նարեկ Գևորգյանը իր վարած Mercedes C-180 մակնիշի 69 NV 996 համարանիշի ավտոմեքենայով, Վանաձոր քաղաքի Րաֆֆու փողոցի 11 հասցեի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Ն. Գևորգյանը, նրա ուղևորներ, համաքաղաքացիներ, 20-ամյա Արևիկ Գևորգյանը, 20-ամյա Արևիկ Չոբանյանը, 21-ամյա Արև Մնացականյանը և 21-ամյա Տիգրան Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:



 Պիտակներ
         պատահար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon