Փաստաբան․ «Սթափվե՛ք, տղե՛րք...»

Տեսանկյուն 25.06.2019   10:09   277
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Փաստաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի բուն փաստը, հարցազրույցի բովանդակությունը, ասելիքի ենթատեքստը, քաղաքական հավակնություններն ու դրանց վերաբերյալ բացահայտ ակնարկներն ուղղակի հետևանք են դատաիրավական համակարգի անփառունակ գործունեության և այդ գործունեության նկատմամբ իշխանության դրսևորած լոյալ վարքագծով...
Մարդիկ հարյուր հազարներով փողոց դուրս չեն եկել, Սերժ Սարգսյանին և նրա քաղաքական ռեժիմին իշխանությունից չեն հեռացրել, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը դառնա իշխանության այլընտրանք և հավակնի դառնալու ՛՛Կոնսենսուս մինուս մեկ՛՛ առանցքի ճարտարապետը:
Լա՛վ, քանի՞ անգամ կարելի էր ասել, որ չէր կարելի թույլ տալ այս մարդուց քաղաքական հալածյալ սարքել և այնպիսի պատուհան ստեղծել, որ այսօր նրա խոսքը թեկուզ նվազ կշիռ ունենար քաղաքական դաշտում:
Ամեն ինչ պետք է անել՝ թույլ չտալու համար, որ Նիկոլի իշխանության այլընտրանքը դառնան նրանք, ովքեր Հայաստանը հասցրել են այս վիճակին: 
Բայց այնպիսի զգացողություն է, որ որոշ մարդիկ չեն ուզում հավատալ, որ հատակին հայտնվում են առաստաղից... Սթափվե՛ք, տղե՛րք...»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Նորայր Նորիկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon