Փաստաբան. «Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավել են կեղծ ցուցմունքների հիման վրա»

02.10.2019   12:33   49
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր հրավիրված ասուլիսին Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը հայտնել է, թե իր դեմ ներկայացված մեղադրանքը համարեց շինծու է։ Ըստ նրա՝ փորձ էր արվում իր և վարչապետի միջև սեպ խրել, սակայն ինքը չի գնացել այդ ճանապարհով։

«Մինչև քրեական գործ հարուցելն ամիսներ շարունակ վարչապետին սխալ տեղեկություններ էին զեկուցում իմ մասին։ Ամեն անգամ, ես վարչապետին ներկայացրել եմ, որ դրանք կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը»,-ասել է Սանասարյանը։

Ասուլիսին մասնակցող Սանասարյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործը նախաքննության փուլում ղեկավարվում էր ինչ-որ տեղից։
«Ակնհայտ էր, որ պարոն Սանասարյանի նկատմամբ  ուղղորդված ու պատվիրված քննություն պետք է լիներ։ Մենք ասում էինք, որ գործը սարքվել է, հետո համոզվեցինք»,-նշեց փաստաբանը՝ որպես հիմնավորում նշելով, որ գործի քննությունը ԱԱԾ-ից ՀՔԾ չտեղափոխվեց։

Փաստաբանի պնդմամբ՝ վարույթն իրականացնող մարմնի նպատակն է եղել կասեցնել Սանասարյանի լիազորությունները, մեկուսացնել աշխատանքից։
«Մենք հույս ունեինք, որ դատախազությունն այդ ճանապարհով չէր գնա, չէր հաստատի մեղադրական եզրակացությունը, պարոն Սանասարյանի մասով այն չէր գնա դատարան։ Նրա մասով պետք է քրեական հետապնդումը դադարեցվեր։ Մենք սեպտեմբերի 13-ին գրավոր բողոք ու դիմում ենք ներկայացրել դատախազություն, մինչև այսօր պատասխանը չենք ստացել։ Գործը դատարան ուղարկելու մասին իմացել ենք մամուլից»,-ասաց Ինեսա Պետրոսյանը։
Դավիթ Սանասարյանի մյուս փաստաբան Արսեն Սարդարյանն էլ նկատեց, որ այսօր կաշկանդված չեն նախաքննության գաղտնիքով, կարող են որոշ տեղեկություններ հրապարակել։
«Ես գտնում եմ, որ եթե ՊՎԾ աշխատակիցները թույլ են տվել չարաշահումներ, դա չի ենթադրում, որ պետը պետք է կրի պատասախանտվություն։ Վերադասը կարող է պատասխանատվության ենթարկվեր, եթե տեղյակ է եղել աշխատակիցների գործողություններից։ Սակայն չկա, որևէ ապացույց, որ Սանասարյանը տեղյակ է եղել այդ գործողություններից»,-ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, մեղադրյալի կարգավիճակ Սանասարյանը ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանի ցուցմունքների հիման վրա։
Փաստաբանի խոսքով, ցուցմունքում Ադյանն ասել է՝ Սանասարյանին աշխատանքի ընդունելիս տեղյակ եմ պահել, որ բիզնես ունի, իսկ Թորոսյանը, ըստ փաստաբանի, պատմել է, որ պետական վերահսկողական ծառայության հետկապված անձը հայտարարված մրցույթի է մասնակցում, փաստաթղթերի հետ խնդիր չկա,  սակայն Սանասարյանն ասել է՝ խնդիր չկա։
«Այդ ցուցմունքները կեղծված են»,-ասաց փաստաբանը՝ նշելով, չի կարող հստակ ասել, նրանք հարկադրվա՞ծ են ցուցմունք տվել, թե՞ այլ բան է տեղի ունեցել։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Սամվել Ադյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon