Փաստաբան․ «Հրայր Թովմասյանին թույլ չի տրվում ծանոթանալ դատարանի որոշմանը»

Իրադարձային 24.01.2020   11:45   450

Արդեն մի քանի ժամ է Հատուկ քննչական ծառայության քննիչները և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակցիները գտնվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնկարանում:

Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողներին ասաց, որ քննչական գործողության բուն էությունն այն է, որ պետք է կատարվի խուզարկություն: Կա դատարանի որոշում, բայց խուզարկությունը դեռ չի սկսվել, քանի որ, ըստ փաստաբանի, քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է իրենց իրավունքների՝ ամբողջ ծավալով իրացմանը:

«Մասնավորապես, պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին և պարոն Թովմասյանին հնարավորություն չի տրվում ծանոթանալ ամբողջ ծավալով դատարանի որոշմանը: Սա աննախադեպ պրակտիկա է ՀՀ քրեական դատավարության մեջ, որ թույլ չի տրվում անձին որոշումը կարդալ։ Ընդ որում, պատճառաբանություններ չեն բերվում, թե ինչու թույլ չեն տալիս։ Խուզարկությունն այն գործի շրջանակներում է իրականացվում, որ գործով պարոն Թովմասյնաը ներգրավված է որպես մեղադրյալ»,- ասաց փաստաբանը: 



 Պիտակներ
         Հրայր Թովմասյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon