«Փաստ»․ «Յուքոմի» «մահվան մասին լուրերը չափազանցված են»

Մամուլ 22.05.2020   09:51   228

«Փաստ» թերթը գրում է.

«Վերջին շրջանում «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերության շուրջ աղմկոտ մի շարք իրադարձություններ տեղի ունեցան, ինչի արդյունքում որոշ ժամանակ խնդիրներ էին առաջացել ընկերության բնականոն գործունեության առումով:

Այդուամենայնիվ, «Փաստ» թերթի տեղեկություններով, «Յուքոմին» հաջողվել է գրեթե լիարժեքորեն հաղթահարել մասնավորաբար կադրային «շոկը». մեր աղբյուրները փոխանցում են, որ թիմ են վերադարձել մոտ մեկ ամիս առաջ աշխատանքից ազատված բազմաթիվ աշխատակիցներ, մյուս կողմից՝ նոր աշխատակիցներ են ընդունվել աշխատանքի: Ավելին, ներկայումս ավարտին են մոտենում ընկերության զարգացման նոր ռազմավարական ծրագրի աշխատանքները:

Ըստ այդմ, ստացվում է, որ տարածվող տեղեկությունները, թե հեռահաղորդակցության ոլորտի առաջատար «Յուքոմ» ընկերությունն այլևս ուշքի չի գա և դուրս կմղվի դաշտից, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում:

Թերթի աղբյուրները պնդում են, որ իրականում այս ընկերությունը հնարավոր է ստեղծված վիճակից դուրս գա ավելի ուժեղացած: «Եթե դասականի հայտնի խոսքերը հիշենք, ապա «Յուքոմի» մահվան մասին լուրերը չափազանցված են»,- կես կատակ-կես լուրջ ասաց մեր աղբյուրը»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում:



 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon