«Փաստ». Ընդունելության քննություններն ընդհանրապես կվերանա՞ն

Մամուլ 23.07.2020   09:10   348

«Փաստ» թերթը գրում է.

«Ընդունելության քննությունների հետ կապված դժգոհությունները չեն հանդարտվում: Առաջին հայտի գերակայության արդյունքում բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները շարունակում են դժգոհել, փորձագետները տարաբևեռ կարծիքներ են հայտնում:

Ընդհանրապես բուհերի ընդունելության քննությունները մեր իրականության մեջ միշտ էլ վերածվել են յուրատեսակ «կյանքի ու մահվան» կռվի, երբ սեփական զավակի՝ բուհ ընդունվելը պատվի հարց է հայ ծնողի համար:

«Փաստ» թերթի տեղեկություններով, տևական ժամանակ է՝ իշխանության որոշակի շրջանակներ առաջարկում են 2021 թվականից ընդհանրապես վերացնել ընդունելության քննությունները: Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջերս քննարկումներից մեկի ժամանակ կարծիք է արտահայտվել, թե ժամանակն է ձերբազատվել «սովետից մնացած» այս համակարգից:

Այս գաղափարի կողմնակիցները քիչ չեն, սակայն հարցն այն է, որ դեռևս չեն կարողանում գտնել լուծման ճանապարհը:

Բանն այն է, որ քննարկվող տարբերակները, ասենք՝ ընդունելությունը կազմակերպել դպրոցական գնահատականներով, ապա զտման շեշտը դնել ռոտացիոն համակարգի, այսինքն՝ բուհական ընթացիկ գնահատականների վրա, ընդհանրապես վերացնել անվճար տեղերը և այլն, տարատեսակ խնդիրներ են առաջ բերում:

Այդուամենայնիվ, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս թեմայով քննարկումները բավականին թեժ են, և փոքր չէ հավանականությունը, որ մինչև տարեվերջ այս առումով վերջնական որոշում ընդունվի»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում:



 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb