«Փաստ». Վեթինգի գաղափարի «քավորները»

Մամուլ 30.05.2019   09:01   332
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Փաստ» թերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունների կողմից դատական համակարգում վեթինգ սկսելու մասին նախորդ շաբաթ արված հայտարարությունն իր նախապատմությունն ունի. այս գաղափարը դեռեւս փետրվարից է քննարկվել թիմի ներսում, սակայն թեման ակտիվացել է միայն վերջին հայտնի իրադարձություններից հետո, երբ որոշվել է արագացնել գործընթացը:

Գաղափարի «քավորը» ՔՊ-ական Վահե Գրիգորյանն ու պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն են:

Ի դեպ, ըստ որոշ աղբույրների հավաստման, հենց նրանք էլ որպես փորձագետ ներգրավել են Ռուբեն Կարանզային, որպեսզի վերջինս հանգամանալիս և պրակտիկապես մանրամասն ներկայացնի խնդրի բուն էությունը:

Ըստ նույն աղբյուրի փոխանցման՝ վեթինգի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներն արդեն գրեթե ավարտված են. դրա մասին, ի դեպ, նախօրեին խորհրդարանում ակնարկեց նաեւ Լիլիթ Մակունցը, ինչը հատկապես ընդդիմության շրջանում տարակուսանք է առաջացրել, քանի որ մինչ այդ վեթինգ հասկացության մասին ընդհանրապես ոչ մի խոսք չի եղել, իսկ քննարկումներն ընթացել են իշխանության «խոհանոցում»՝ բավական նեղ շրջանակներում:

Ի դեպ, վերջին օրերին որոշակի զարմանք է նկատվում նաև իշխանական որոշ պատգամավորների շրջանում, քանզի այս ամենն իրենց համար էլ է անակնկալ եղել»:

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         վեթինգ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon