«Փաստ». Տիգրան Սարգսյանը վերադառնում է հայաստանյան քաղաքական դա՞շտ

Մտորման համար 05.09.2019   08:31   116
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Փաստ» թերթը գրում է.

«Վերջին օրերին շատ է խոսվում քաղաքական տարբեր կոնսոլիդացիաների ու կոնսենսուսների մասին, փորձագետներն ու մասնագետներն առիթը բաց չեն թողնում թեմայի հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ ու տարբերակներ ներկայացնել։

Այս առիթով «Փաստ» թերթի մոսկովյան աղբյուրը մի ուշագրավ տեղեկատվություն է փոխանցել, ըստ որի՝ ՀՀ քաղաքական դաշտում որոշակի ուրվագիծ է նշմարվում, որը մինչեւ 2020 թվականը կարող է ուրույն ազդեցություն ունենալ ՀՀ քաղաքական իրադարձությունների վրա։

Ըստ տեղեկությունների, ընդդիմադիր դաշտի որոշակի հատվածում հնարավոր է յուրատեսակ քաղաքական կոնսոլիդացիա, որի արդյունքում հնարավոր է ներկայացվի մեկ միասնական թեկնածու, որն էլ կղեկավարի ընդդիմադիր դաշտի այդ սեգմենտը։

Թերթին հայտնի են դարձել այդ բլոկի առաջիկա հնարավոր թեկնածուների անունները. խոսքը նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանի և Տիգրան Սարգսյանի մասին է։ Ռուսական շրջանակներն այս պահին ավելի հակված են Սարգսյանի թեկնածությանը. ըստ տեղեկությունների, վերջիններս նման քայլերով հույս ունեն հայ-ռուսական փխրուն դարձած հարաբերությունները հստակեցնել եւ շտկել»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon