«Փաստ»․ Շատապ հանդիպում՝ «Իմ քայլ»-ում

Մամուլ 31.10.2019   08:38   329
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Փաստ» թերթը գրում է.

«Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ Հայաստանի Սահմանադրական դատարանին վերաբերող հայտարարության կապակցությամբ անասելի անհանգստացած իշխանությունները փորձում են իրավիճակից դուրս գալ շահեկանորեն:

Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, հայտարարության օրը երեկ երեկոյան «Իմ քայլը» խմբակցությունում շտապ հանդիպում է եղել , որտեղ քննարկել են և փորձել վերլուծել, թե իրականում ինչ է ցանկացել ասել Բուքիքիոն։

Պարզաբանելու համար նիստին հրավիրվել են իրավաբան փորձագետներ, որոնք հանգամանալից փորձել են բացել փակագծերը։ Ի վերջո, չնայած բոլորի համար էլ պարզ է եղել, որ Վենետիկի հաձնաժողովի նախագահի տեքստում ՀՀ իշխանություններին ուղղված ակնհայտ քննադատություն կար, սակայն նրանք նախատեսել են ամեն ինչ անել, որպեսզի դա հանրությանը հրամցվի իրենց համար ցանկալի պրիզմայով։

Այս ամենի մեջ առավել տարօրինակ էր որոշ «Հռոմի պապից ավելի կաթոլիկների» պահվածքը, որոնք պատրաստ էին բզկտել Բուքիքիոյին:

Ավելին, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նույնիսկ գրառում կատարեց, որի մոտավոր իմաստն այն էր, թե Բուքիքիոն էր պակաս, որ դաս տա ինքնիշխան պետությանը:

Իհարկե, շատ արագ էլ ջնջեց իր գրառումը, երբ շատերը տարակուսանք հայտնեցին, թե արդյո՞ք «հեռախոսը չեն գողացել»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon