«Փաստ». Սերժ Սարգսյանի ելույթը դեռ շարունակություն կունենա

Մամուլ 22.11.2019   09:30   293
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Փաստ» թերթը գրում է․

«Նախօրեին Զագրեբում ԵԺԿ համագումարին ելույթ ունեցավ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ որոշակի գնահատականներ հնչեցնելով Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղի ունեցած գործընթացների և զարգացումների վերաբերյալ։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, բացի այս հրապարակային ելույթից, Սերժ Սարգսյանն ունեցել է նաև մասնավոր հանդիպումներ ու զրույցներ, որտեղ ավելի շատ փակագծեր է բացել հայաստանյան իրականության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված ռիսկերի ու Արցախի խնդրի վերաբերյալ։

 Թերթն այս տեղեկությունը ճշտելու համար կապ է հաստատել Զագրեբում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ, որը հաստատել է մեր տեղեկությունները՝ ասելով, որ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ԵԺԿ համագումարին չի սահմանափակվել միայն հանրային ելույթով, այլ իր մեջ ներառել է տարբեր աշխատանքային քննարկումներ, մասնավոր հանդիպումներ և գործնական խոսակցություններ՝ կապված Հայաստանի, մեր տարածաշրջանի և գլոբալ խնդիրների շուրջ։ 

Թերթը տեղեկություններ ունի նաև այն մասին, որ Զագրեբի ելույթը նախատեսված էր եվրոպական պաշտոնական շրջանակների համար, թեպետ իր մեջ ներառում էր նաև ներքին լսարանին հետաքրքրող որոշակի բաղադրիչներ։ 

Ըստ այդմ, տեղեկությունների համաձայն, մեր հանրության հետ զրույցը, որը խոստացել է Սերժ Սարգսյանը, նոր է լինելու. այսինքն, հիմնական ելույթն ու ասելիքը դեռ առջևում են»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon