«Փաստ». ՍԴ դատավորների նկատմամբ կիրառվելու են ավելի արմատական քայլեր

Մամուլ 08.10.2019   08:18   80
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Փաստ» թերթը գրում է.

«Նախորդ շաբաթ Ազգային ժողովը 98 կողմ և 1 դեմ ձայներով ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին նախագիծը, որը առաջիկայում պետք է քննարկվի ՍԴ կողմից։

Որոշման ընդունման համար հարկավոր է ՍԴ 6 դատավորի ձայները, ինչը, շատերի կարծիքով, հազիվ թե իշխանություններին հաջողվի ապահովել:

Այս թեմայի առնչությամբ «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել ՍԴ կողմից ԱԺ ներկայացված փաստաթուղթը մերժելուց հետո անցնել ավելի արմատական քայլերի, ավելի կոնկրետ՝ ՍԴ դատավորների նկատմամբ սկսվելու է բարեվարքության (և ոչ միայն) ուսումնասիրման լուրջ գործընթաց, որը զուգորդվելու է բողոքի մեծ ակցիաներով։

Ի մասնավորի, մեր աղբյուրների պնդմամբ, կազմակերպվելու են ՍԴ-ն շրջափակելու, նրա աշխատանքները բոյկոտելու գործողություններ, այս անգամ՝ առանց Նիկոլ Փաշինյանի հրապարակային հորդորների։

Իշխանությունների նպատակը մեկն է՝ ցանկացած գնով Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա ՍԴ նախագահի պաշտոնից և ընդհանրապես հեռանա Սահմանադրական դատարանից:

Ի դեպ՝ հավելենք, որ իշխանության որոշ շրջանակներում տարբերակներ են քննարկվում ՍԴ-ն ընդհանրապես վերացնելու շուրջ»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon