«Փաստ»․ Սասուն Միքայելյանին չեն հրավիրել ՔՊ փակ հանդիպմանը

Մամուլ 04.09.2019   08:50   100
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Փաստ» թերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական ուժի ներսում առկա բևեռացումների մասին խոսակցություններն աստիճանաբար իրականության սաղմեր են ստանում։ Մասնավորաբար, անընդհատ խոսվում էր այն մասին, որ Սասուն Միքայելյանին իշխանության ներսում այնքան էլ բարյացակամորեն չեն վերաբերվում. որպես դրա վառ ապացույց նշվում էր այն հանգամանքը, որ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահ լինելով՝ նա չընտրվեց նոր վարչության կազմում, թեպետ Միքայելյանն ու ՔՊ-ականները ամեն ինչ արեցին՝ ցույց տալու, թե արտառոց բան չի եղել, ժողովրդավարական ընտրություններ են եղել։

Իսկ Միքայելյանի հետ կապված «պատմություններն» սկսվել էին Աբովյանի համայնքապետի ընտրություններից հետո, երբ նա չպաշտպանեց մարզպետի առաջադրած թեկնածուին։

Ահա այս ամենից հետո թերթին նոր մանրամասնություններ են հայտնի դարձել, մասնավորաբար, որ օրերս տեղի ունեցած ՔՊ փակ հանդիպմանը Սասուն Միքայելյանը չի մասնակցել:

Ընդ որում, ոչ թե ուղղակի չի մասնակցել, այլ նրան ընդհանրապես չեն էլ հրավիրել»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon