«Փաստ». Սամվել Բաբայանը սպասում է Փաշինյանի «դաբրոյին»

Մամուլ 30.07.2019   09:44   111
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Փաստ» թերթը գրում է.

«Արցախում Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն ավարտվել է, սակայն Բաբայանի թիմը դեռ չի շտապում դրանք ներկայացնել ԿԸՀ. առաջիկա օրերին կներկայացվի։

Դիմումները հանձնելու՝ օրենքով նախատեսված ժամկետը դեռ չի ավարտվել, իսկ այդ ընթացքում նախաձեռնության անդամները սրբագրում են ստորագրությունների թերթիկները։ Սպասվում է, որ ԿԸՀ կհանձնվի մոտ 17-18 հազար ստորագրություն, որը իրավական և ընթացակարգային առումով պետք է ստուգվի նաև ԿԸՀ-ի կողմից։

Հետագա անելիքների մասին Բաբայանի գրասենյակում լռում են՝ չթաքցնելով, որ շատ բան կախված է վարչապետ Փաշինյանի՝ Արցախ կատարելիք այցից, ի վերջո, Բաբայանը դեռ մի տարի առաջ հայտարարել էր, որ իր քաղաքական ակտիվությունն Արցախում կախված է Փաշինյանի որոշումից, և այսօր նա ակնկալում է Փաշինյանի վերջնական դիրքորոշումն իր քաղաքական հեռանկարի առումով։

Սակայն հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել էր, որ Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում։ Սա, ի դեպ, քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում գնահատվեց որպես ուղերձ Փաշինյանի կողմից»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon