«Փաստ». Սամվել Բաբայանն ի վերջո որոշում է կայացրել գնալ սեփական թեկածուով

Մամուլ 07.02.2020   09:27   656

«Փաստ» թերթը գրում է.

«Օրեր առաջ Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին արտահերթ համագումար են անցկացնելու, որտեղ որոշվելու է նախագահական ընտրություններին առաջադրվող կամ սատարվող թեկնածուի անունը:

Մինչ այդ հանրության շրջանում հնարավոր տարբեր վարկածներ էին շրջանառվում: Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումներից հետո լուրեր շրջանառվեցին, թե նա է սատարվող թեկնածուն, այնուհետև Ստեփանակերտում լուրեր տարածվեցին, թե Բաբայանը հանդիպել է ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ, և նրա որոշումը Մայիլյանի օգտին կլինի: Սակայն, «Փաստ» թերթի՝ արցախյան աղբյուրների փոխանցմամբ, Սամվել Բաբայանն ի վերջո որոշում է կայացրել գնալ սեփական թեկածուով:

Նախնական տեղեկությունների համաձայն, Բաբայանի թեկնածուն կլինի Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը, որն աշխատել է տարբեր գերատեսչություններում և հանդիսանում է Բաբայանի հավատարիմ դեմքերից մեկը»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։



 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon