«Փաստ». Սամվել Բաբայանի «էպոպեան»

Մամուլ 10.04.2021   08:28   73

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պարզվում է՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Սամվել Բաբայանի պաշտոնավարումը, պատերազմական ժամանակահատվածի ողբերգական էջերից բացի, նաև այլ հետևանքներ է ունեցել:

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ներկայումս քրեական գործ կա հարուցված 100-120 մլն դրամի կորած կամ ոչնչացված գույքի մասով: Ըստ արցախյան մեր աղբյուրների, Բաբայանի պաշտոնավարման 5-6 ամսվա ընթացքում խոշոր վնաս է հասցվել պետությանը, իսկ թե ինչ ելք կունենա այդ քրեական գործը, առավելապես կախված է Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքից:

Ինչպես հայտնի է, Սամվել Բաբայանը ներկայումս բնակվում է Հայաստանում և քաղաքական ուժ ստեղծելու խնդիրներով է զբաղված, որի նպատակը նվազագույն ձայներ հավաքելն է, խորհրդարան մտնելն ու Նիկոլ Փաշինյանին աջակցելը՝ կոալիցիա կազմելու կամ ընդդիմություն խաղալու ճանապարհով: Դրանով պայմանավորված՝ նրա նկատմամբ հարուցված քրեական գործերը, այդ թվում՝ իր պաշտոնավարման ընթացքում պետությանը հասցրած վնասի մասով, իշխանությունները ձգձգում են:

Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, միակ խնդիրը Հայաստանի իշխանությունների համար Արցախի նոր գլխավոր դատախազն է, որը որևէ քաղաքական թիմում չէ և ինքնուրույնություն է դրսևորում՝ փորձում է զերծ մնալ քաղաքական ճնշումներից»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb