«Փաստ». Պետք է «թմբկահարելու» թեմաներ ունենան

Մամուլ 04.05.2021   08:15   34

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախընտրական գործընթացներին ընդառաջ իշխանությունում նախապատրաստում են այն գործիքակազմերը, որոնցով պետք է կարողանան հանրության առաջ հերթական իմիտացիան ստեղծել և ապացուցել, որ իրենք «գործ են անում»։

«Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում նշել է, որ կառավարության ծրագրերի ծախսային հատվածը հիմնականում ուղղորդված է եղել ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներին։ Ասֆալտապատումն այն առաջնային «գործն» է, որով «աշխատող կառավարության» բլեֆը հստակ աշխատում է։

Թերթի տեղեկություններով, այս օրերին իշխանությունները նախաձեռնել են Հյուսիս-Հարավ մայրուղու հետ կապված հերթական «բլեֆը» կազմակերպել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, օրերս համապատասխան հարցերով զբաղվող ԾԻԳ-երի պետերին և կապալառու կազմակերպություններին հրավիրել են կառավարություն և հստակ հանձնարարական տվել, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում հնարավոր բոլոր տարբերակներով մայրուղում ընթացող հատվածներում ակտիվացնել, իսկ դադարեցված հատվածներում՝ վերականգնել շինաշխատանքները, որպեսզի նախընտրական գործընթացներին ընդառաջ «թմբկահարելու» թեմաներ ունենան»:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb