«Փաստ». Փաշինյանը փորձում է մի քանի քայլ առաջ ընկնել

Մամուլ 01.04.2021   09:18   51

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մինչ ընդդիմությունը դեռեւս քննարկումների մեջ է՝ մասնակցե՞լ արտահերթ խորհրդարանական ընտրություններին (եթե կայանան), թե ոչ, մասնակցելու դեպքում ի՞նչ ձեւաչափով գնալ ընտրությունների, Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմն ինտենսիվ աշխատանքներ է կատարում մարզերում:

Ընդ որում, խոսքը նրա մարզային այցելությունների մասին չէ: Բանն այն է, որ Փաշինյանը հիանալի տեղյակ է, որ իր վարկանիշը սարսափելի ցածր է, ուստի, օգտվելով ընդդիմության շարքերում առկա անորոշությունից, փորձում է մի քանի քայլ առաջ ընկնել եւ վիճակը հնարավորինս փրկել:

Մասնավորաբար, մեր հավաստի տեղեկություններով, իշխանությունները ոչ միայն կողմնորոշվել են կենտրոնական շտաբի հարցում, այլեւ հստակ աշխատանքային բաժանումներ են իրականացնում մարզերում գործունեություն ծավալելու համար:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, տեղերում մարզային իշխանություններից զատ պատասխանատուներ են նշանակվում «հանրապետական մասշտաբի» բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք արմատներով, ծնունդով տվյալ մարզից են:

Վերջիններս արդեն ակտիվորեն թիմեր են ձեւավորում, աշխատանքներ են տանում, այսպես կոչված, «ձայն բերողների» հետ: Ընդ որում, այս պահին շատ մեծ դժվարությամբ են հասնում արդյունքի, այն էլ միայն այն բանի հաշվին, որ ընդդիմադիր հիմնական ուժերը դեռեւս հստակ չեն կողմնորոշվել»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb