«Փաստ»․ Փաշինյանը անկանխատեսելի է դարձել

Մամուլ 10.09.2019   09:10   104
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Փաստ» թերթը գրում է.

««Փաստ» թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում առավել անկանխատեսելի է դարձել ու անակնկալ որոշումներ է կայացնում ոչ միայն քաղաքական առումով, այլև նույնիսկ իր աշխատանքային օրվա կազմակերպման տեսանկյունից։

Ըստ տեղեկությունների, Փաշինյանը սկսել է գրեթե բոլորից գաղտնի պահել անգամ իր այցերի օրակարգը, և երբեմն նույնիսկ անվտանգության աշխատակիցները միայն վերջին պահին են իմանում, թե ուր է գնում երկրի վարչապետը՝ լինի դա մարզային այց, թե ինչ-որ անձնական հանդիպում։

Արդյունքում ոչ միայն անվտանգության, այլև արարողակարգի պատասխանատուներն էլ են նման դեպքերում լարված վիճակում լինում։ Ավելին, տեղեկություններ կան, որ անգամ պլանավորված այցի գրաֆիկն է երբեմն փոխվում վերջին պահին. մասնավորապես, մեր աղբյուրի փոխանցմամբ, այդպես է եղել Ջերմուկ կատարած վերջին այցի ժամանակ։

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին:

«Որևէ անակնկալ փոփոխություն չի լինում: Ամեն բան համաձայնեցվում է, արարողակարգը նախօրոք իմանում է, և փոփոխությունների մասին խոսելն ավելորդ է:

Այլ բան է, որ որևէ այցի ժամանակ վարչապետը կարող է մեքենան կանգնեցնել, դուրս գալ հանդիպման, շփվել բնակչության հետ: Նման բաներ կարող են տեղի ունենալ, իսկ առհասարակ, իր ծրագիրը նախօրոք հաստատվում է, և գործում է նախօրոք հաստատված ծրագրի համաձայն»,- ասաց Կարապետյանը»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon