«Փաստ». Փաշինյանից հիասթափվել են, սակայն այլ առաջնորդի հարցում դեռ չեն կողմնորոշվել

Մամուլ 07.07.2020   09:27   937

«Փաստ» թերթը գրում է.

««Գելափի» վերջին հարցումները, համաձայն որոնց, Նիկոլ Փաշինյանի գործունեությունը դրական է գնահատում հարցվածների 85 տոկոսը, տարբեր քննարկումների առիթ դարձավ: 

«Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ իրականում այս հարցումները մեթոդաբանական լուրջ սխալներ ունեն եւ ամենեւին չեն արտահայտում իրականությունը: Նման «թվերը» իշխանությունների կողմից ոգեւորությամբ հրապարակ են նետվում բացառապես PR նպատակներով: 

Բանն այն է, որ իշխանությունների համար էականը ԱԱԾ կողմից իրականացվող գաղտնի հարցումներն են, որոնք պարզապես զեկուցվում են եւ չեն հրապարակվում: Ըստ մեր կառավարական աղբյուրների, վերջին տվյալներով, Փաշինյանի վարկանիշն իրականում սրընթաց անկում է ապրում: 

Սակայն այստեղ առկա է մի այլ ուշագրավ հանգամանք. բանն այն է, որ, այդ հարցումների տվյալներով, իշխանություններից հիասթափված եւ դժգոհ հատվածը, որն արդեն բավական մեծ թիվ է կազմում, դեռ չի կողմնորոշվել նոր առաջնորդի հարցում: Այս հանգամանքն է, որ դեռեւս թույլ չի տալիս Փաշինյանի վարկանիշի բացարձակ փլուզում: 

Սակայն սա, ըստ մեր տեղեկությունների, ավելի է նյարդայնացնում վարչապետին, քանզի նա շատ լավ հասկանում է, որ իրենից անդառնալիորեն «պոկված» այդ մասսան ցանկացած պահի կարող է հայտնվել իր արմատական հակառակորդների «դաշտում»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb