«Փաստ»․ Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպումից դժգոհ են ոստիկանության վերին օղակներում

Մամուլ 07.09.2019   09:43   237
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Փաստ» թերթը գրում է.

««Սասնա ծռերից» Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, որը տեղի ունեցավ նախօրեին, մեղմ ասած, ամենասովորական տեղեկություններից չէր: Այն բավականին բոռն արձագանք ստացավ:

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ «Սասնա ծռերին» ակտիվացնելով՝ Փաշինյանը մի կողմից նպատակ ունի իր իշխանությանը սպառնացող քաղաքական խմբերի դեմ նոր դիմակայության օջախ ստեղծել, մյուս կողմից՝ «ծռերը» մի յուրատեսակ «քաղաքական մուրճի» դեր են կատարելու նաև ներիշխանական լարվածության օջախները կոշտ հակազդեցությամբ հանդարտեցնելու առումով:

Թերթը տեղեկացել է նաև, որ հանդիպումը բավականին բուռն արձագանք է ստացել նաև պետական կառույցներում։

Մասնավորապես, թերթի՝ ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ, ոստիկանության վերին օղակի ներկայացուցիչները դժգոհ են, որ վարչապետը բարձր մակարդակով ընդունել է Երևանում ահաբեկչություն կատարած խմբի ղեկավարությանը, խումբ, որը երեք ոստիկանի մահվան պատճառ է դարձել»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon