«Փաստ». Պարապ «զվռնելու» փոխարեն՝ ինքնակրթվեք. Փաշինյանը՝ «Իմ քայլ»-ին

Իրադարձային 19.07.2019   09:34   182
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Փաստ» թերթը գրում է.

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը հանձնարարել է ամառվա արձակուրդների ընթացքում ոչ թե պարապ «զվռնել», այլ ազատ ժամանակն օգտագործել ու ինքնակրթմամբ զբաղվել, ավելի կոնկրետ՝ աշխատել իրենց վրա՝ պարբերաբար օրենքներ կարդալով և օրենսդրական նախաձեռնությունների վրա աշխատելով:

Բնականաբար, Փաշինյանը ներկայացրել է իրենց ընդհանուր թեզերը, թե ինչ «գծի» մեջ պետք է գործունեություն ծավալել ու չանցնել նախատեսված սահմանները:

Տեղեկությունների համաձայն, նա իր դժգոհությունն է հայտնել ԱԺ մի քանի մշտական հանձնաժողովներից, որոնք ղեկավարում են իշխանության ուժի ներկայացուցիչները: Մեր աղբյուրների պնդմամբ, նա մոտավորապես հասկացրել է, որ «մարդու խայտառակ եք անում, նայեք մյուս հանձնաժողովներն ինչ բովանդակային ու լուրջ նիստեր են անում, դրսից փորձագետներ հրավիրում»:


«Օրինակելի հանձնաժողովների առումով» խոսքն, ի դեպ, միայն ընդդիմադիրների ղեկավարածներին չի վերաբերում: Ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը գոհ է նաև գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի, պետական-իրավական հարցերի և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներից:

Փոխարենը, նույն աղբյուրների փոխանցմամբ, չափազանց դժգոհ է եղել արտաքին հարաբերությունների, եվրաինտեգրացիայի ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարների աշխատանքից»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon