«Փաստ»․ Ովքեր են ղեկավարելու ՔՊ-ի նախընտրական շտաբը

Մամուլ 24.03.2021   09:50   51

«Փաստ» թերթը գրում է.

«Երեկ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Նիկոլ Փաշինյանի դեմքով է ներկայանալու ընտրողներին: «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ նախընտրական շտաբի ղեկավարների հարցում է կողմնորոշվել արդեն:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ, ճիշտ է, դեռևս ոչ ֆորմալ (քանի դեռ պաշտոնապես նախընտրական շրջան չէ), բայց փաստացի ձևավորվում է նաև շտաբը, որը ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Հատկապես մարզերում տարվելիք աշխատանքների մասով շտաբի աշխատանքները կոորդինացնելու է նաև շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Մեր ունեցած տեղեկություններով, հատկապես այս երկու անձանց նշանակելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ նախ՝ Փաշինյանի ամենահին ու ամենահավատարիմ «զինակիցներից» են, և երկրորդ՝ ընդգծված բացասական վարկանիշ չունեն՝ ի տարբերություն մի շարք այլ պաշտոնյաների»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում:


 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb