«Փաստ». Ով կփոխարինի Վերմիշյանին

Մամուլ 08.02.2020   09:18   674

«Փաստ» թեթրը գրում է.

«Ինչպես հայտնի է, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Վարչապետն այս փաստը գնահատել է որպես «մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից՝ ուրախ իրադարձություն»։

«Փաստ» թերթի տեղեկություններով, որպես Վերմիշյանին փոխարինող, ի թիվս այլոց, առաջին հերթին քննարկվում է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի թեկնածությունը։ Եթե իսկապես նա նշանակվի, ապա չափազանց ուշագրավ որոշում կլինի այն առումով, որ նա, այսպես ասաշ, «նախկիններից» է։ Ղուլարյանը եղել է ՀՀԿ-ական և կուսակցությունից հեռացել է իշխանափոխությունից 5 ամիս անց։

Նա երկար տարիներ զբաղեցրել է Տավուշի մարզպետի, ապա՝ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնները։ Ի դեպ, նրա պաշտոնավարման շրջանում մամուլում պարբերաբար հրապարակվել են տվյալներ, թե Ղուլարյանի ընտանիքը տարբեր ոլորտներում (ավտոմեքենաների գազաբաշխման ճնշիչ կայանում, հացի արտադրությունում) բիզնեսներ ունի։

Ղուլարյանը իջևանցի է, ըստ մեր աղբյուրների, վարչապետի հետ ունի մոտ հարաբերություններ»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։



 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon