Ողջ գիշեն ընթացող համառ մարտերում Ադրբեջանը տվել է մոտ 60 զինծառայողի և մեծ թվով զրահատեխնիկայի կորուստ. Հովհաննիսյան Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում Իսլամական հեղափոխության գերագույն Առաջնորդի ներկայացուցիչ՝ Սեյեդ Մոհամեդ Ալ-Հաշեմն ասել է<< Մենք Ադրբեջա Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում Իսլամական հեղափոխության գերագույն Առաջնորդի ներկայացուցիչ՝ Սեյեդ Մոհամեդ Ալ-Հաշեմն ասել է<< Մենք Ադրբեջա ԵԿՄ վարչության Հատուկ վաշտի կամավորները ճանապարհ ընկան առաջնագիծ ՄԻՊ Արման Թաթոյանի և Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը Ամերիկահայ տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման վերադառնում հայրենիք Կորոնավիրուսի 327 նոր դեպք․ կա 2 մահ Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսն է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից Ադրբեջանը կրակ է վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի ուղղությամբ. ՊՆ խոսնակ Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Արցախի հարցով նիստ կհրավիրի

«Փաստ». Որոշվելու է զրպարտության «չափը»

Մամուլ 16.09.2020   09:13   25

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, իշխանություններն առաջիկայում նախատեսում են օրենսդրական փոփոխություններ իրականացնել. ըստ այդմ, առաջարկվում է սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ:

Թեմայի հետ կապված արդեն իսկ հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը՝ նշելով, որ «այս նախաձեռնությունը գործող իշխանությունների ձեռքին եւս մի գործիք է` ուղղված ազատ խոսքի, մասնավորապես` մամուլի ազատության սահմանափակմանը»:

Երեկ հայտնի դարձավ, որ այս հայտարարությանը արձագանքել են Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան եւ Լրագրողների եվրոպական ֆեդերացիան: «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն իրենց նպատակին հասնելու համար նախատեսում են ստեղծել տեղեկատվական դաշտն ուսումնասիրող առանձին խումբ, որի հիմնական նպատակը դաշտում ոչ միայն մոնիտորինգ իրականացնելն է, այլեւ համապատասխան վերահսկողություն սահմանելը:

Ի դեպ, ըստ տեղեկությունների, կիրառվելու է սոցիոլոգների կողմից կազմված հատուկ գործիքակազմ, ինչի միջոցով որոշվելու է տվյալ լրատվամիջոցներում եւ հատկապես սոցցանցերում արված հրապարակումների հավաստիության, վիրավորանքի եւ զրպարտության «չափը»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։



 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb