«Փաստ». Ո՞վ կլինի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը

Մամուլ 16.01.2019   09:50   264

Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի պետական համալսարանի՝ նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 22– ին: Նիստի օրակարգի առաջին երկու հարցերով նախատեսված են խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցերը: Ներկայումս քննարկումներ են ընթանում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածության շուրջ: Ըստ մեր հավաստի տեղեկությունների, այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն ՀՀ կրթության և գիտության նախարարի նախկին տեղակալ, ներկայումս ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է: Քննարկվում են նաև այլ տարբերակներ, սակայն, ըստ ամենայնի, վերջնական որոշումը կանգ կառնի հենց Հովհաննիսյանի վրա:

Հիշեցնենք, որ նախկինում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով անցած տարեվերջին իր նախաձեռնությամբ հրաժարվել էր նաև այս պաշտոնից:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon