«Փաստ». Նոր գաղտնի «քաղաքական» շարժում

Մամուլ 22.11.2019   09:05   236
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Փաստ» թերթը գրում է․

««Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, շաբաթ օրը մի տանիքի տակ են հավաքվելու Հայաստանում գործող մի շարք սոցիալական կառույցներ, որոնց նպատակն է միավորվել մեկ շարժման մեջ ու համակարգված կերպով իշխանությունների առջև մեկ միասնական օրակարգով առաջ քաշել հանրությանը մտահոգող հարցերը: 

Կառույցը ձևավորվում է որպես ապաքաղաքական, բայց իրականում, մեր աղբյուրների պնդմամբ, ունի հեռուն գնացող նպատակ։ 

Հետաքրքիրն այն է, որ, ըստ մեր տեղեկությունների, Երևանում արդեն գործում են «Սոցիալական շարժում» կոչվող այդ նախաձեռնության մի շարք գրասենյակներ, վաղն էլ նախատեսվում է անցկացնել հիմնադիր համաժողով, սակայն այդ մասին հանրությունը դեռևս չի իրազեկվում։

Նախաձեռնողներից մեկը, որն իր անունը չցանկացավ հրապարակել, հաստատեց մեր տեղեկությունները և հավելեց, որ նոյեմբերի 23-ի համաժողովին կմասնակցեն բոլոր հիմնադիրները, որոնց մեջ, իր խոսքերով, գրեթե բոլոր հայտնի սոցիալական կառույցներն են ու բազմաթիվ անհատ գործիչներ, որոնք այսօր ընդդիմադիր հայացքներ ունեն, սակայն կապված չեն նախկինների հետ: 

Հիմնադիրների մեջ ներգրավված են նաև Ամուլսարի և այլ բնապահպանական խնդիրներով ու ազգային հարցերով զբաղվողներ»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում:



 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon