«Փաստ». Լևոն Մնացականյանի նշանակմամբ Արցախի իշխանությունն ամրացնում է իր դիրքերը

Մամուլ 12.06.2019   08:16   119
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Փաստ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, նախօրեին գեներալ Լևոն Մնացականյանը նշանակվեց Արցախի ոստիկանապետ: 2020-ին սպասվող նախագահական ընտրությունները զուտ հերթական ընտրություններ չեն. գործող նախագահն այլևս չի առաջադրվելու, իսկ այն, որ անկախ նրանից՝ ինչ արժեհամակարգի կրող կլինի կամ ինչ քաղաքական հայացքներ կունենա նոր նախագահը, նրա և Արցախի համար բարդ ժամանակներ են սպասվում, ըստ էության, տրամաբանական է:

Սրա հետ միաժամանակ Ադրբեջանը բավականին զգալի տեմպերով պատրաստվում է ռազմական գործողությունների և հարմար պահի, առանց վայրկյան իսկ կասկածելու, կատարելու է իր քայլը:

Եվ «Փաստի» ունեցած տեղեկություններով, հաշվի առնելով վերոնշյալը, Մնացականյանի նշանակմամբ Արցախում իշխանությունը առավել է ամրապնդում իր դիրքերը՝ այս դեպքում ներքին անվտանգության մասով: Նոր բան չենք ասի, եթե նշենք, որ ոստիկանությունն անհրաժեշտ պահին ներգրավվելու է նաև արտաքին անվտանգության մասով, իսկ այդ պարագայում Մնացականյան ռազմական գործիչը, ով պատկառելի ճանապարհ է անցել, այս իրադարձություններում էական նշանակություն է ունենալու»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Լևոն Մնացականյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon