«Փաստ». ԿԳՄՍ-ին քննադատող ԵՊՀ դասախոսների նկատմամբ քաղաքական որոում են կայացրել

Մամուլ 01.09.2020   09:04   41

«Փաստ» թերթը գրում է.

««Ամենաքննարկվող հարցերից մեկը կապված էր ԿԳՄՍ կողմից ներկայացված կրթական չափորոշիչների հետ, որոնք մասնագիտական շրջանակների և հանրության որոշակի հատվածի կողմից բավական կոշտ քննադատության արժանացան։ Այս հարցում հատկապես աչքի էին ընկնում ԵՊՀ տարբեր ֆակուլտետների հեղինակավոր դասախոսներ։ «Փաստ» թերթի տեղեկություններով` այս հանգամանքն իշխանություններին շատ խիստ «նեղացրել է», իսկ ներկայումս էլ որոշակի գործողությունների են նախապատրաստվում։

Մեր համալսարանական աղբյուրների փոխանցմամբ` իշխանությունները ԵՊՀ ղեկավարությանը հանձնարարել են ուսումնասիրել և պարզել, թե ինչու են հատկապես տվյալ դասախոսներն ակտիվացել թեմայի հետ կապված, հասկանալ, թե «քամին որտեղից է փչում» և, որ ամենակարևորն է, այս ամենի մեջ քաղաքական բաղադրիչ առկա՞ է, թե՞ ոչ։

Մեր տեղեկություններով` հանձնարարվել է նաև առանձին ցուցակներում «ի մի բերել անհնազանդներին», որպեսզի առաջիկայում նրանց նկատմամբ կոնկրետ մեխանիզմներ իրականացվեն ու քայլեր կիրառվեն։ Մասնավորաբար, ըստ մեր աղբյուրների, արդեն իսկ քաղաքական որոշում է կայացվել, որ գտնեն այնպիսի միջոցներ, որպեսզի այդ դասախոսներից շատերը դադարեցնեն իրենց դասախոսական գործունեությունը»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում:



 Պիտակներ
         ԿԳՄՍ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb