«Փաստ». Կառավարության կազմում լուրջ փոփոխություններ են սպասվում

Մամուլ 03.09.2020   09:54   57

«Փաստ» թերթը գրում է.

««Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատությունների մեծ մասը կապված է նրա իրականացրած կադրային անհաջող քաղաքականության hետ։ Անընդհատ շեշտվում է, որ Փաշինյանի նշանակած նախարարներից ու մարզպետներից շատերն իր համար ավելորդ գլխացավանքի պատճառ են, և որ բոլորի փոխարեն աշխատում է Փաշինյանն ինքը։

«Փաստ» թերթի տեղեկություններով` առաջիկայում կառավարության կազմում լուրջ փոփոխություններ են սպասվում, որոնք վերաբերում են կոնկրետ մի քանի առանցքային նախարարների։ Կառավարական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան 2-3 նախարարներ:

Ի դեպ, ուշագրավ է, որ կոնկրետ այս փոփոխությունների առումով նշյալ 2-3-ի մեջ չեն նշվում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անունները»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։
 



 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb