«Փաստ»․ Իշխանությունները կանգնած են փակուղու առաջ

Մամուլ 10.12.2019   09:12   200
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Փաստ» թերթը գրում է.

«Հայաստանի իշխանությունը դատաիրավական համակարգի, հատկապես ՍԴ-ի հետ կապված՝ փաստացի կանգնած է փակուղու առաջ, և հասկանալի չէ, թե ի վերջո ինչ լուծման են հանգելու։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ ՍԴ-ի «փակուղին» օրակարգային է դարձել իշխանությանը սատարող «հասարակական սեկտորի» համար, այդ իսկ պատճառով նրանք ձեռնամուխ են եղել այս թեման միջազգային հարթակներում շահարկման առարկա դարձնել։

Առավել ակտիվ է քաղհասարակության այն սեգմենտը, որը գլխավորապես իր ֆինանսական աջակցությունը ստանում է դրսից։

Ի դեպ, թերթին տեղեկություններ են փոխանցվել, որ այս ամենը տեղի է ունեցել ՀՀ քաղաքական իշխանության հորդորով, որպեսզի ՍԴ վերաբերյալ իշխանությունների «սրտից» դիրքորոշումներ կորզվեն նաև եվրոպական ընտանիքի ՀԿ-ներից։

Մասնավորապես, օրերս հայտնի դարձավ, որ «հասարակական սեկտորի» որոշ ներկայացուցիչներ, որոնք մասնակցել են ԵՄ ԱլԳ քաղհասարակության հերթական համաժողովին, ՍԴ հարցը բարձրացրել են ֆորումի ժամանակ, ավելին՝ հասել նրան, որ այդ համաժողովում ՍԴ գործընթացները ներկայացվեն և որակվեն որպես «իրավական ճգնաժամ»:

Այնուհետև համաժողովի ժամանակ ՀՀ իշխանություններին կոչ է հղվել՝ «այդ ճգնաժամին համապատասխան իրավակարգավորում տալ և ստեղծել լեգիտիմ ՍԴ»։ Հավելենք, որ հիշյալ համաժողովին մասնակցել են Եվրամիության և Արևելյան գործընկերության վեց պետությունների քաղհասարակության 1000-ին մոտ կազմակերպություններ»:

Ամբողջական թերթի՝ այսօրվա համարում



 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon