«Փաստ». Ինչու են ադրբեջանցի լրագրողներն թույլ տվել մուտք գործել ԱԻՆ

Մամուլ 26.11.2019   09:10   161
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Փաստ» թերթը գրում է.

«Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերի շրջանակներում Հայաստան էր այցելել ադրբեջանցի երեք լրագրող: Ծրագիրը համակարգել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Նման այցերի կարևորությունն ու իրենց նպատակին ծառայելու հավանականությունն այլ խնդիր են, դա միանշանակ գնահատականի չի արժանացել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի հասարակության կողմից: Սակայն խնդիրը զուտ այցերը չեն:

«Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Հայաստան այցելած ադրբեջանցի լրագրողների որոշ «էքսկուրսիաների» հետ կապված: Մեր ստացած տեղեկություններով, ՀՀ իշխանությունները հնարավորություն են ընձեռել ադրբեջանցի երկու լրագրողի մուտք գործել արտակարգ իրավիճակների նախարարություն և այնտեղ ծանոթանալ նախարարության կազմում գործող ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքների հետ։ Ավելին՝ թերթի աղբյուրի փոխանցմամբ, նրանք մուտք են գործել նաև ԱԻՆ շենքում գտնվող պահեստային ճգնաժամային կառավարման կենտրոն։

Նշենք, որ սա մի կառույց է, որն ստեղծված է պատերազմական կամ ֆորս-մաժորային իրավիճակներում պատշաճ կառավարում իրականացնելու համար: Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք արտակարգ իրավիճակների նախարարություն: Այստեղ չհերքեցին մեր տեղեկությունը, սակայն խնդրեցին մանրամասների համար դիմել արտգործնախարարություն: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Փաստի» հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն է այցելել ադրբեջանցի երեք լրագրող։

«Ադրբեջանցի լրագրողները ճանաչողական այցի շրջանակներում այցելել են մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն»,-ասաց Նաղդալյանը»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon