«Փաստ». Ինչու է Ֆելիքս Թոխյանը հեռացվել ամբիոնի վարիչի պաշտոնից

Մամուլ 15.10.2019   08:52   115
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը հեռացվել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնից:

Համալսարանի մեր աղբյուրի պնդմամբ, Ֆ. Թոխյանին աշխատանքից ազատելու հիմք են հանդիսացել ուսանողների բողոքները, դասերից պարբերաբար բացակայելու հանգամանքը, ինչպես նաև մի քանի այլ գործոններ, որոնք հրապարակման ենթակա չենք համարում:

Նրա փոխարեն ամբիոնի վարիչ է ընտրվել Արթուր Ղամբարյանը:

ստ մեր աղբյուրների, ռեկտորատի առաջիկա նիստում քննարկվելու է նաև Թոխյանի դասախոսական գործունեությունը դադարեցնելու հարցը. ըստ այդ տեղեկությունների, Ֆելիքս Թոխյանն առաջիկա օրերին կհեռացվի Սլավոնական համալսարանից:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին: Ըստ Դարբինյանի, համալսարանում գործելաոճ է ընտրվել, որ ամբիոնի վարիչները չլինեն համատեղողներ, այլ ամբողջովին ներգրավվեն համալսարանի աշխատանքներում, ու քանի որ ՍԴ անդամ է Ֆ.Թոխյանը, այդ որոշումը վերաբերում է նաև նրան:

Անդրադառնալով ընդհանրապես դասաժամեր ունենալ-չունենալու հարցին՝ ռեկտորը նշեց, որ իր ծանրաբեռնվածության հարցը որոշում է հենց Ֆելիքս Թոխյանը»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon