«Փաստ». Ինչո՞ւ է զայրացել Արթուր Վանեցյանը.

Մամուլ 05.10.2019   08:36   119
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Փաստ» թերթը գրում է.

«Հայաստանի ֆուտբոլային աշխարհում գնալով ավելի ու ավելի են մեծանում դժգոհությունները ֆեդերացիայի ղեկավարությունից, սակայն ոչ թե ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանից, այլ ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանից, որն իրականացնում է ընթացիկ ղեկավարումը:

Օրերս նաև հրապարակային դժգոհություններ հնչեցին մասնավորաբար «Փյունիկ» ակումբի սեփականատեր և նախագահ Արթուր Սողոմոնյանի, «Ուրարտու» ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցի, «Ռեդ իգլս» ֆան ակումբի կողմից:

Դժգոհությունները, սակայն, միայն հրապարակային դաշտում չեն:

Ի դեպ, ուշագրավ է, որ մեծամասնության խոսքում առկա է այն թեզը, որ երբ այս կամ այն հարցի կապակցությամբ լուծումներ չստանալով՝ դիմել են Արթուր Վանեցյանին, նա պարզապես զարմացել է, որ նման բան հնարավոր է: Սա ինքնին խոսում է այն մասին, որ Մելիքբեկյանը Վանեցյանին պարբերաբար պարզապես սխալ ինֆորմացիա է հաղորդել, հարցերը ներկայացրել այնպես, ինչպես իրեն է ձեռնտու:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական տալուց հետո, երբ ավելի ինտենսիվ է Արթուր Վանեցյանն սկսել զբաղվել ֆեդերացիայի ընթացիկ գործերով, անձամբ է համոզվել, որ իսկապես դժգոհությունները տեղին են, իրեն պարզապես ապակողմնորոշել են, իսկ խնդիրները գնալով կուտակվել են:

Ի դեպ, երեկ թերթին նաև տեղեկություններ հասան, որ ՀՖՖ-ի գործկոմում ներքին կարգով քննարկում են ՀՖՖ նախագահի հրաժարականին հասնելու հարցը, սակայն կա մեծ բարդություն՝ ֆուտբոլային աշխարհի մեծամասնությունն ու ազգային հավաքականն ամբողջությամբ դեմ են»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon